Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Երիտասարդները երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի

Երիտասարդները երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի
08.05.2014 | 11:38

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մայիսյան Եռատոնին ընդառաջ մայիսի 7-ին շուրջ 170 երիտասարդներ` Արցախից, Հայաստանից և Վրաստանից, երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի:

«Արցախպրեսի» հաղորդմամբ, Ստեփանակերտ-Շուշի, Կրկժան-Շուշի, Շոշ-Շուշի ուղղությունները ընտրվել էին այնպես, ինչպես 22 տարի առաջ հայ ազատամարտիկները ազատագրել են պատմական հայկական Շուշին:
Արշավը սկսելով Ստեփանակերտից` մասնակիցները նախ հաղթահարեցին պայքարի ճանապարհը, այնուհետև Շուշիի մատույցներում յուրաքանյուր թիմ, դրոշի մեկական գույն ծածանելով, հասավ բերդաքաղաքի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ դրոշի գույները միացնելով` երիտասարդները վերականգնեցին հայոց Եռագույնը:
Ողջունելով երիտասարդներին` ելույթով նախ հանդես եկավ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ով նշեց, որ այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ Շուշին մերն է, մերն է եղել ու կլինի:
Ներկաներին ողջույնի խոսք ասաց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման ռազմագործողությունների առաջին ուղղության հրամանատար, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, արցախյան բանակի գնդապետ Արկադի Կարապետյանը, ով օրվա խորհուրդը համարեց, որ երիտասարդները մի քիչ զգան 1992թ-ի պատմության դասը: «Սիրեք Աստծուն, սիրեք ձեր ազգը, սիրեք միմյանց ու մեր հաղթանակները կլինեն շարունակական»,-ասաց Ա. Կարապետյանը` նշելով, որ նայելով երիտասարդների պատրաստակամությանը` համոզված է, որ մեր ունեցած հաղթանակները վտանգված չեն:
Շուշիում համախմբված երիտասարդները այնուհետև այցելեցին Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նախ ներկայացրեց Շուշիի ազատագրման պատմությունը, իսկ վերջում միասնաբար հնչեցվեց տերունական աղոթք:
Արշավի մասնակիցները եկեղեցուց շարժվեցին դեպի «Ջդրդուզ» կոչվող տեղամաս, որտեղ ճաշկերույթից հետո տեղի ունեցան ավանդական խաղերի մրցույթ:
Վերջում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին, իսկ «Շուշիի ազատագրումը» հայրենասիրական դաստիարակաչական միջոցառմանը աջակցելու համար շնորհակալագրեր հանձնվեցին արշավի մասնակիցների ուղեկցորդներին:

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ